ինչպե՞ս իմանալ, թե արդյո՞ք կարելի է վստահել microsoft edge-ում բացված որևէ կայքին

Ինչպե՞ս իմանալ, թե արդյո՞ք կարելի է վստահել Microsoft Edge-ում բացված որևէ կայքին:

Եթե Microsoft Edge-ում կայքի հասցեի կողքին տեսնում եք կողպեքի կոճակ, դա նշանակում է, որ՝
Կայքից ստացվող կամ ուղարկվող տվյալները գաղտնագրված են, ինչը դժվարացնում է գողանալ այդ տվյալները:


Կայքը հաստատված է, ինչը նշանակում է, որ կայքն աշխատեցնող կազմակերպությունն ունի սեփականության վկայագիր: Կտտացրեք կաղպեքի կոճակին՝ կայքի սեփականատիրոջը և հաստատողին տեսնելու համար:
Մոխրագույն կողպեքը նշանակում է, որ կայքը գաղտնագրված է և ստուգված, իսկ կանաչ կողպեքը` որ Microsoft Edge-ը այն համարում է իսկական: Դա պայմանավորված է Ընդլայված հաստատման (EV) վկայագրով, որը ստանալու համար պահանջվում է նույնության հաստատման ավելի խիստ գործընթաց:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով