Ինչպես պաշտպանել ձեր Windows 10 ԱՀ-ը
Որտե՞ղ է Security Essentials-ը:
Եթե ունեք Windows 10, չեք կարող ձեռք բերել Microsoft Security Essentials գործադիրը: Սակայն չունեք դրա կարիքը, քանի որ արդեն ունեք Windows Պաշտպանիչ, որն ապահովում է անվտանգության նույն մակարդակը:
Որոնման գոտում մուտքագրեք Windows Պաշտպանիչ:
Նշեք Windows Պաշտպանիչ` արդյունքներում: Կկարողանաք ստուգել ձեր համակարգիչը և վիրուսներից պաշտպանվածության մակարդակը:
Միացնել կամ անջատել Windows Պաշտպանիչը
Windows 10-ում Windows Պաշտպանիչը միշտ միացած է և միշտ աշխատում է ձեր ԱՀ-ը պաշտպանելու ուղղությամբ: Այլ հակավիրուսային գործադիր տեղադրելու դեպքում այն ինքնաշխատորեն կանջատվի:
Պաշտպանիչն օգտագործում է իրական ժամանակով պաշտպանություն` ձեր ԱՀ-ում նիշքեր հավելելու կամ աշխատացնելու դեպքում դրանք սկանավորելու համար: Կարող եք ժամանակավորապես անջատել իրական ժամանակով պաշտպանությունը` գնալով դեպի Կարգավորումներ > Արդիացում և անվտանգություն > Windows Պաշտպանիչ: