Ինչպե՞ս է Բարելավումն աշխատում Լուսանկարներ գործադիրում:
Ինչպես է այն աշխատում
Լուսանկարներ գործադիրն ինքնաշխատորեն բարելավում է լուսանկարները` կարգաբերելով գույնը, հակադարձումը, պայծառությունը, կարմիր աչքերը և նույնիսկ ուղղելով հորիզոնը:
Փոփոխությունները չեն պահվում բնօրինակ նիշքերում, ուստի ցանկացած պահի կարող եք միացնել կամ անջատել բարելավումները:
Եթե տեսնում եք նշան Բարելավել կոճակի վրա, ապա ձեր լուսանկարը բարելավված է: Եթե ոչ, ապա այն արդեն կատարյալ է:
Միացնել կամ անջատել այն
Ինչպե՞ս է Բարելավումն աշխատում Լուսանկարներ գործադիրում:
Ինչպես է այն աշխատումՄիացնել կամ անջատել այն
Լուսանկարներ գործադիրում օգտագործեք Բարելավել կոճակը` բնօրինակ և բարելավված լուսանկարները փոխարկելու համար: Բարելավումը չի փոխում ձեր լուսանկարը մշտապես:
Միանգամից բոլոր ինքնաշխատ բարելավումները հեռացնելու համար գնացեք դեպի Կարգավորումներ Լուսանկարների գործադիրում, և անջատեք Ինքնաշխատորեն բարելավել իմ լուսանկարները: Դարձյալ կարող եք բարելավել լուսանկարները մեկ առ մեկ, նույնիսկ եթե այն անջատած է: