Ինչպես օգտագործել Ազդանշաններ և ժամացույց գործադիրը
Անտեսել կամ հետաձգել ազդանշանները
Ազդանշանները կհնչեցվեն նույնիսկ եթե գործադիրը փակ է, ձայնը համրեցված է, ձեր ԱՀ-ը կողպված է կամ Ննջման կերպում է (InstantGo ունեցող նոր սերնդի ծնկադիրների և գրասալիկների դեպքում):
Սակայն դրանք չեն աշխատի, երբ ԱՀ-ը նիրհում է կամ անջատած է: Ձեր ԱՀ-ը պետք է միացված լինի հոսանքին` նիրհումը կանխելու համար:
Ազդանշանը հետաձգելու կամ անտեսելու համար`
ծանուցման ելնող պատուհանում նշեք Անտեսել ` այն անջատելու համար կամ Հետաձգել կարճ ժամանակ անց այն կրկին հնչեցնելու համար:
Եթե չեք հասցրել որևէ բան անել մինչև ծանուցման պատուհանի փակվելը, ընտրեք գործողությունների կենտրոնի պատկերակը ստորին աջ անկյունում` այն տեսնելու և ընտրություն կատարելու համար:
Եթե էկրանը կողպված է, ազդանշանի ծանուցումը հայտնվում է կողպէկրանի վերևում, և դուք կարող եք այն անջատել հենց կողպէկրանից:
Ի՞նչ նորություն կա
Ազդանշաններ և ժամացույց գործադիրը համակցում է զարթուցիչն ու աշխարհի ժամացույցները, ժամաչափն ու վայրկյանաչափը: Ահա մի քանի բան, որ կարող եք անել այս գործադիրի միջոցով`
Լսել, հետաձգել և անտեսել ազդանշանները, նույնիսկ եթե էկրանը կողպված է կամ համրեցված է ձայնը
Ընտրել տարբեր ձայներ կամ ձեր երաժշտությունը ազդանշանների համար
Համեմատել ամբողջ աշխարհի ժամերը
Աշխարհի ժամացույցներ
Ահա թե ինչպես հավելել տեղադրություն և համեմատել ժամանակը աշխարհի տարբեր վայրերում`
Ազդանշաններ և ժամացույց գործադիրում ընտրեք Համաշխարհային ժամացույց և ստորև նշեք Նոր + :
Մուտքագրեք ձեր ուզած վայրի առաջին մի քանի տառը, ապա ընտրեք այն իջնող ցուցակից: Եթե ձեր ուզածը չեք տեսնում, մուտքագրեք այլ տեղադրություն, որը գտնվում է նույն ժամային գոտիում:
Ընտրեք Համեմատել ժամերը (2 ժամացույց ստորին մասում), և քաշեք սահիչը` համեմատության համար նոր ժամ ընտրելու համար: Նշեք տեղադրություն քարտեզի վրա` փոխելու վայրը, որի վրա կանգնած է նշորդը:
Ժամերի համեմատության կերպից դուրս գալու համար ընտրեք Հետ կոճակը կամ սեղմեք Esc: